Արցախում պարենային ապրանքների համար կտրոնային համակարգ կներդրվի - RadioVan.fm

Онлайн

Արցախում պարենային ապրանքների համար կտրոնային համակարգ կներդրվի

2023-01-09 16:19 , Политика, 507

Արցախում պարենային ապրանքների համար կտրոնային համակարգ կներդրվի

Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում Արցախում առկա պարենային ապրանքներն առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով կներդրվի կտրոնային համակարգ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունենցած Օպերատիվ շտաբի նիստում տեղեկացվել է, որ արդեն մշակվել են համակարգի ներդրման մեխանիզմները, սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառելառաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ, փակել է «կյանքի ճանապարհ» անվանումը ստացած Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: «Բնապահպան» ներկայացողների պահանջն է մոնիտորինգի նպատակով մուտք ապահովել Արցախի՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Կաշենի և Դրմբոնի հանքավայրեր։

Լաչինի միջացքի փակման հետևանքով օրական շուրջ 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցել Արցախ։ Խանութներում ապրանքների սակավության, կամ, գրեթե, բացակայության պայմաններում, բնակչության առաջնային կարիքների ապահովման համար Արցախի կառավարությունը տարեսկզբից խանութներին պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակներ է մատակարարում։ Տնտեսվարողներին զգուշացվել է՝ պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանված մինչև 15 տոկոս չափով վերադիրը ներառող ապրանքների իրացման ավելի բարձր գներ սահմանելու դեպքում կզրկվեն մատակարարումից։

Лента

Рекомендуем посмотреть