«Հայաստան» համահայկականը Գուտերեշին Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու ուղղությամբ անհապաղ ջանքեր գործադրելու կոչ է անում - RadioVan.fm

Онлайн

«Հայաստան» համահայկականը Գուտերեշին Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու ուղղությամբ անհապաղ ջանքեր գործադրելու կոչ է անում

2023-01-09 16:22 , Политика, 631

«Հայաստան» համահայկականը Գուտերեշին Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու ուղղությամբ անհապաղ ջանքեր գործադրելու կոչ է անում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, այլ միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին անհապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ և երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։

«Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում երաշխավորել այդ կյանքի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը և տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը»,-ընդգծվում է Հիմնադրամի տարածած հայտարարությունում։

Նշենք Արցախը Ադրբեջանի բնապահպանական կեղծ պատճառաբանությունների հետևանքով շուրջ 29 օր է շրջափակման մեջ է, ինչը Հանրապետությունում հումանիտար ճգնաժամի ալիք է առաջ բերել։ Օրական շուրջ 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցել, խանութներում արդեն ոչինչ չկա, Արցախի կառավարությունը պահուստային պաշարից որոշ մթերքներ է բաժանում խանութներին: Շրջափակման պայմաններում Արցախում առկա պարենային ապրանքներն առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար կներդրվի կտրոնային համակարգ։

Лента

Рекомендуем посмотреть