Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին վերահաստատեցին Արցախի շրջափակման փաստը․ Արցախի դատախազություն - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին վերահաստատեցին Արցախի շրջափակման փաստը․ Արցախի դատախազություն

2023-01-10 16:27 , Право, 468

Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին վերահաստատեցին Արցախի շրջափակման փաստը․ Արցախի դատախազություն

Արցախի դատախազությունը, վկայաբերելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ վերջին 27 օրում Լաչինի միջանցքով երթևեկել են բացառապես ռուս խաղաղապահները և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները՝ արձանագրում է, որ հենց նրանք իսկ հաստատել են Լաչինի միջանցքը փակ պահելու ու արցախցիների՝ այդ միջանցքով Հայաստանի հետ կապից զրկված լինելու փաստը։

Այսպես, ըստ ադրբեջանական հրապարակումների, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման 27 օրվա ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»:

Հոդվածի հեղինակը, նշում են Արցախի դատախազությունից, պնդել ու այդ կերպ փորձել էր ցույց տալ, որ իրականում Արցախը շրջափակման մեջ չէ, թեև բերված տվյալները ակնհայտորեն ի ցույց են դրել հակառակը:

Ադրբեջանական թեզի մերկ լինելը փաստելու համար Արցախի իրավապահ մարմինն ընդամենը երեք վիճակագրական տվյալ է բացահայտում. մինչ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն արգելափակելը, 2022թ. նոյեմբեր ամսվա ցուցանիշների համաձայն, ՀՀ-ից Արցախ էր մատակարարվել օրական 380-400 տոննա սննդամթերք և հանրային կարիքների համար նախատեսված այլ ապրանքներ (27 օրում՝ 10.260-10.800 տոննա), «Լաչինի միջանցքով» մեկ ուղղությամբ՝ Հայաստանից Արցախ էր մեկնել օրական միջինը 454 մեքենա (27 օրում՝ 12.258), ավելի քան 1.200 մարդ (27 օրում՝ 32.400): Հատկանշական է, որ հիշյալ ցուցանիշները փոքր են ոչ միայն 2020թ. 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակահատվածի, այլև 120.000-անոցբնակչության միջին մակարդակի բարեկեցությունն ապահովելու համար անհրաժեշտ պահանջարկի համեմատությամբ:

«Այսպիսով, վերը բերված վիճակագրական տվյալները և փաստարկները բավականին խոսուն ու պատկերավոր տեսքով արտացոլում են այն ողջ իրականությունը, որը ներկայումս տիրում է Արցախում և որը միջազգային հանրությունից թաքցնելու համար ջանք ու եռանդ չի խնայում Ադրբեջանը»,-ընդգծում է Արցախի դատախազությունը:

Лента

Рекомендуем посмотреть