Ռուս խաղաղապահներից բացի որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպիտի ունենա․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Ռուս խաղաղապահներից բացի որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպիտի ունենա․ Փաշինյան

2023-01-10 16:32 , Политика, 471

Ռուս խաղաղապահներից բացի որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպիտի ունենա․ Փաշինյան

«Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, և դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ»,-այդ մասին կառավարությունում այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտել է՝ Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո ու որևէ այլ սուբյեկտ այդ միջանցքում վերահսկողություն պիտի չունենա։

Արցախի շուրջ 120 հազար քաղաքացի Ադրբեջանի բնապահպանական կեղծ պատճառաբանությունների հետևանքով շուրջ 30 օր է շրջափակման մեջ է։ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Գորիս-Ստեփանակերտի փակման պատճառով Հանրապետությունում հումանիտար ճգնաժամի ալիք է առաջացել։ Օրական շուրջ 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցել, խանութներում արդեն ոչինչ չկա, Արցախի կառավարությունը պահուստային պաշարից որոշ մթերքներ է բաժանում խանութներին: Շրջափակման պայմաններում Արցախում առկա պարենային ապրանքներն առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար կներդրվի կտրոնային համակարգ։

ՀՀ վարչապետի՝ մամուլի համար կազմակերպված հանդիպմանը, որն, ի դեպ, վերջին երեք տարվա ընդմիջումից հետո առաջին դեմ առ դեմ հանդիպումն է (2020 թվականի գարնանը քովիդի համաճարակի ընթացքում ու դրան հետևած ղարաբաղյան պատերազմից հետո Փաշինյանը միայն հեռավար/առցանց ասուլիսներ է ունեցել) բարձրաձայնված հարց ու պատասխանների մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть