Այսօր Հայաստանի կորսված գարնան 10-րդ տարելիցն է - RadioVan.fm

Онлайн

Այսօր Հայաստանի կորսված գարնան 10-րդ տարելիցն է

2018-03-01 16:41 , Общество, 1641

Այսօր Հայաստանի կորսված գարնան 10-րդ տարելիցն է

Արդեն տասը տարի է՝ գարնան առաջին օրը Հայաստանում ասոցացվում է 2008 թվականի ողբերգական իրադարձությունների հետ:

Հիշեցնենք՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները արժանահավատ չհամարելով՝ բնակչության մի ստվար հատված, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, դուրս եկավ փողոց: Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա: Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրանացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ, 100-ավոր մարդիկ հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացան:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն:

Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ այսօր ծաղիկներ կխոնարհվեն զոհվածների շիրիմներին, ժամը 16:00-ին Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստի կարգ կմատուցվի, իսկ երեկոյան 18:00-ին Մարտի 1-ի զոհերի հիշատակին Ազատության հրապարակում հանրահավաք-երթ կանցկացվի:

Лента

Рекомендуем посмотреть