Որքա՞ն ապահովագրավճար պետք է մուծեն հայ ավտովարորդները՝ Վրաստան մուտք գործելիս - RadioVan.fm

Онлайн

Որքա՞ն ապահովագրավճար պետք է մուծեն հայ ավտովարորդները՝ Վրաստան մուտք գործելիս

2018-03-02 16:59 , Общество, 1560

Որքա՞ն ապահովագրավճար պետք է մուծեն հայ ավտովարորդները՝ Վրաստան մուտք գործելիս

Մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: Թե որքան է ապահովագրավճարը ՀՀ քաղաքացիների համար՝ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ՝ հրապարակելով մեքենաների ապահովագրման վճարների չափը:

Նշվում է, որ ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված «РОСГОССТРАХ»-ի գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարևանությամբ տեղակայված «LIBERTY» բանկի գրասենյակներում։

Հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև «РОСГОССТРАХ» ապահովագրական ընկերության այլ մասնաճյուղերում (բանակցություններ են վարվում, և շուտով ապահովագրական ընկերությունների ցանկը կընդլայնվի), ինչպես նաև www.tpl.ge կայքի միջոցով:

Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրման ժամկետից, ինչը, ի դեպ, 15 օրից պակաս լինել չի կարող:

Ապահովագրական փաթեթի արժեքներն են․

• Մինչև 3500 կգ քաշ և ոչ ավելի քան 9 տեղ ունեցող տրանսպորտային միջոցներ-15 օրվա համար՝ 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի, 90 օրվա համար՝ 90 լարի, մեկ տարվա համար՝ 295 լարի:

• 9 նստատեղ (վարորդի հետ) և ավելին ունեցող ավտոբուսներ - 15 օրվա համար՝ 45 լարի, 30 օրվա համար՝ 75 լարի, 90 օրվա համար՝ 140 լարի, մեկ տարվա համար՝ 480 լարի:

• 3500 կգ ավել քաշ ունեցող բեռնատարներ - 15 օրվա համար՝ 60 լարի, 30 օրվա համար՝ 100 լարի, 90 օրվա համար՝ 170 լարի, մեկ տարվա համար՝ 610 լարի:

• Բեռնատարների կցորդիչներ - 15 օրվա համար՝ 14 լարի, 30 օրվա համար՝ 25 լարի, 90 օրվա համար՝ 40 լարի, մեկ տարվա համար՝ 145 լարի:

«Ապահովագրումը թույլ կտա ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում փոխհատուցել տուժածների կրած ֆիզիկական և նյութական վնասները: Ընդ որում, բժշկական օգնության ծախսերը կհատուցվեն մինչև 15000 լարի, մահվան կամ հաշմանդամության դեպքում՝ մինչև 30000: Մեկ դեպքի համար ապահովագրական փոխհատուցման սահմանափակումը կկազմի 300000 լարի: Գործում է թեժ գիծ։ Հարցերի դեպքում դիմել +995322301111 համարով»,-նշում ենդեսպանատնից:

Лента

Рекомендуем посмотреть