Онлайн

Կասեցվել է բրազիլական 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը. այն ենթակա է ոչնչացման

2018-03-02 17:02 , Экономика, финансы, 398

Կասեցվել է բրազիլական 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը. այն ենթակա է ոչնչացման

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը:

«Որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման»,-հայտնում են Ծառայությունից:

Միաժամանակ նշվում է, որ սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ խախտումներ: Մասնավորապես, արձանագրվել ենսննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի անհամապատասխանություններ կամ դրանք թերի լինելուդեպքեր. Արաբական միացյալ էմիրություններից 240 կգ սոյայի սոուս, Ռուսաստանի Դաշնությունից 77 կգ սագի միս, 5.3 տ քացախաթթու, 25.5 տ սննդամթերքի տեսականի, 6.2 տ չիպս և չորահաց, 525 կգ կաթնային խառնուրդ, 12 տ արևածաղկի ձեթ, 116 կգ ընկուզեղենի ալյուր, Ամերիկայի Միացյալ Նահանգներից 128.5 կգ «Բիգ Ռեդ» մաստակ, Ուկրաինայից 14.3 տ հրուշակեղենի տեսականի, 2.5 տ ալկոհոլային խմիչքներ, 18 տ գինու տեսականի, 20 տ տավարի տոտեր, 500 կգ կաթ պարունակող արտադրանք, Նիդերլանդների Թագավորությունից և Ռուսաստանի Դաշնությունից 1018 կգ պանրի տեսականի:

ԱՄՆ-ից 12 կգ «Բիգ Ռեդ» մաստակի ներկրումը կասեցվել է բեռի ժամկետանցության հիմքով, իսկ ՌԴ-ից 23 տոննա սոյայի ներկրումը՝ տնտեսվարողի հարկային մարմնում գրանցվածչլինելու պատճառով:

Ֆրանսիայի Հանրապետությունից 60 կգ սննդային հավելումների ներկրումը կասեցվել է, քանի որ բեռը պետական գրանցում չի ունեցել:

Лента

Рекомендуем посмотреть