Մահացել է Արա Ասոյանը - RadioVan.fm

Онлайн

Մահացել է Արա Ասոյանը

2018-03-03 17:38 , Общество, 4415

Մահացել է Արա Ասոյանը

«Ռադիո Վան» ռադիոկայանի տեղեկություններով՝ քիչ առաջ կյանքից հեռացել է ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։

Մեզ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել աշխատավայրում՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում: Գլխավոր ինֆեկցիոնիստը մահացել է սրտի կաթվածից: Նա 65 տարեկան էր: Նշենք, որ Արա Ասոյանը հանդիսանում էր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենը:

Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 18.00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Արա Ասոյանը ծնվել է 1953թ. հուլիսի 20-ին։

1978թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտը,1985թ.Մոսկվայի թիվ 1 բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան։

1978-1981թթ. աշխատել է Թիվ 2 մակական ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում որպես բժիշկ ռեանիմատոլոգ։

1981-1985թթ.՝ Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան թիվ 1 բժշկական ինստիտուտում ասպիրանտ,

1986-1989թթ.՝ Թիվ 2 մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն,

1989 թվականից՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն,

1994-2007թթ.՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ,

2007թվականից՝ Երևանի Մ.Հերացուանվան պետական բժշկական համասլարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, դոցենտ։

Ավելի քան հարյուր գիտական աշխատությունների հեղինակ է։


Лента

Рекомендуем посмотреть