14 ինքնասպանության փորձ՝ վերջին 1 շաբաթում - RadioVan.fm

Онлайн

14 ինքնասպանության փորձ՝ վերջին 1 շաբաթում

2018-03-05 15:49 , Общество, 1416

14 ինքնասպանության փորձ՝ վերջին 1 շաբաթում

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 26-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 267 դեպք, որից 117-ը՝ արտակարգ:

Նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 120 կենցաղային կանչ, 58 հրդեհ, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 12 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 12, զոհվել` 1 քաղաքացի:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է ինքնասպանության փորձի 14 դեպք, զոհվել է 3, տուժել՝ մեկ մարդ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Лента

Рекомендуем посмотреть