Հանձնարարվել է բացառել Մարտի 8-ի առիթով դրամահավաքությունը - RadioVan.fm

Онлайн

Հանձնարարվել է բացառել Մարտի 8-ի առիթով դրամահավաքությունը

2018-03-05 18:03 , Общество, 1382

Հանձնարարվել է բացառել Մարտի 8-ի առիթով դրամահավաքությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը՝ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

«Հատկապես հաշվի առնելով, որ օրեր անց Մարտի 8-ն է, մեկ անգամ ևս խստորեն նախազգուշացրեք կրթօջախների տնօրեններին՝ կանխել ու բացառել դրամահավաքության հնարավոր նախաձեռնությունները: Նաև նախազգուշացրեք, որ դրամահավաքության ցանկացած ահազանգ մանրակրկիտ կուսումնասիրվի և հաստատվելու դեպքում կրթօջախի տնօրենն անձամբ պատասխանատվություն կկրի դրա համար»,-քաղաքապետարանի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Лента

Рекомендуем посмотреть