Տիեզերք է ուղարկվել աշակերտների նախագծած սարքը․ «Այբ»-ը հայտնում է այսօր կայացած պատմական թռիչքի մասին - RadioVan.fm

Онлайн

Տիեզերք է ուղարկվել աշակերտների նախագծած սարքը․ «Այբ»-ը հայտնում է այսօր կայացած պատմական թռիչքի մասին

2022-11-18 19:30 , Наука, HiTech, 246

Տիեզերք է ուղարկվել աշակերտների նախագծած սարքը․ «Այբ»-ը հայտնում է այսօր կայացած պատմական թռիչքի մասին

«Այբ» դպրոցը հայտնում է այսօր կայացած պատմական թռիչքի մասին․ բաց տիեզերք է ուղարկվել դպրոցի աշակերտների նախագծած սարքը (payload)՝ Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով։

Ենթաուղեծրային հրթիռում տեղադրված «Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը բաց թողվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։

Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։

Лента

Рекомендуем посмотреть