Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են - RadioVan.fm

Онлайн

Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են

2018-03-06 19:09 , Общество, 1490

Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են

Մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը Հայաստանին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները:

Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանը:

«Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ»,-ասել է քաղաքաշինության փոխնախարարը՝ նշելով, որ այժմ ընթանում է գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:

«Նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն, ըստ մեր զրուցակցի, կընթացքավորվեն եղանակի տաքացման հետ, և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ»,-տեղեկանում ենք«Արցախպրես»-ից:

Лента

Рекомендуем посмотреть