Ինչ կկորցնեք կուտակային կենսաթոշակային համակարգին կամավոր չմիանալու դեպքում - RadioVan.fm

Онлайн

Ինչ կկորցնեք կուտակային կենսաթոշակային համակարգին կամավոր չմիանալու դեպքում

2018-03-07 14:01 , Общество, 1287

Ինչ կկորցնեք կուտակային կենսաթոշակային համակարգին կամավոր չմիանալու դեպքում

Ինչ կկորցնեք, եթե կուտակային կենսաթոշակային համակարգին չեք միանում կամավոր: «Կկորցնեք պետության կողմից կուտակային հատկացումները և այդ գումարների կառավարման արդյունքում ստացվող եկամուտները»,-իրազեկում են Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից (ԿՀԻԿ):

«Եթե ծնվել եք 1964-1974թթ., ապա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանալու դեպքում Դուք նույնպես, համակարգի պարտադիր մասնակիցների նման, կստանաք պետության կողմից համաֆինանսավորում: 2018 թ. հուլիսի 1-ից հետո այս արտոնությունը չի գործի, և համակարգին կամավոր միանալու դիմում ներկայացնելու պարագայում կուտակային հատկացումներ կկատարի միայն անձը իր աշխատավարձից:

1964-1974թթ. ծնված անձինք, այսպիսով, խիստ շահեկան իրավիճակում են. նրանք կարող են կենսաթոշակ ստանալ միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական և կուտակային: Ընդ որում` պետական բաշխողական կենսաթոշակը նրանց համար հաշվարկվելու է աշխատանքային ստաժի բոլոր տարիների համար` ի տարբերություն կուտակային համակարգի պարտադիր մասնակիցների, ում ապագա պետական կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն մինչև 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիները»,-նշում են ԿՀԻԿ-ից:

Կենտրոնը նաև մանրամասնող հոլովակ է պատրաստել.

Лента

Рекомендуем посмотреть