Սերժ Սարգսյանը Դիանա Գրիգորյանին պարգեւատրել է Մովսես Խորենացի մեդալով - RadioVan.fm

Онлайн

Սերժ Սարգսյանը Դիանա Գրիգորյանին պարգեւատրել է Մովսես Խորենացի մեդալով

2018-03-08 15:36 , Культура, Шоу бизнес, 3890

Սերժ Սարգսյանը Դիանա Գրիգորյանին պարգեւատրել է Մովսես Խորենացի մեդալով

Կանանց տոնի նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների:

Հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Մշակույթի բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը պարգևատվել է Երախտագիտության մեդալով:

Նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողները՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով: Նրանք նաև խրախուսվել են դրամական պարգևով:

Лента

Рекомендуем посмотреть