Դեղատոմսերին առնչվող հարցերի դեպքում ոչ աշխատանքային օրերին զանգահարեք նախարարության «Թեժ գծին» - RadioVan.fm

Онлайн

Դեղատոմսերին առնչվող հարցերի դեպքում ոչ աշխատանքային օրերին զանգահարեք նախարարության «Թեժ գծին»

2018-03-08 15:41 , Общество, 1428

Դեղատոմսերին առնչվող հարցերի դեպքում ոչ աշխատանքային օրերին զանգահարեք նախարարության «Թեժ գծին»

Դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում գործելու է հավելյալ «Թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Միաժամանակ նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում բացվել է նոր դարան` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ քաղաքացիները կարող են բարձրաձայնել խնդիրների մասին և թողնել իրենցառաջարկները:

Лента

Рекомендуем посмотреть