Онлайн

Հետևողական ենք լինելու, որպեսզի դուք ձեզ մաքսիմալ պաշտպանված ու գնահատված զգաք. վարչապետը կանանց վստահեցնում է

2018-03-08 15:43 , Общество, 334

Հետևողական ենք լինելու, որպեսզի դուք ձեզ մաքսիմալ պաշտպանված ու գնահատված զգաք. վարչապետը կանանց վստահեցնում է

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես ասված է.

Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։

Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ:

Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ, շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ ու հանդուրժող դարձնեք, ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, իսկ ձեր ընտանիքներում միշտ ջերմ և սիրով լցված մթնոլորտ լինի:

Սիրելի՛ կանայք,

Դուք մեծ դերակատարություն ու առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում: Ուզում եմ վստահեցնել, որ մենք շատ հետևողական ենք լինելու, որպեսզի դուք դրսևորվելու և Հայաստանում ձեզ մաքսիմալ պաշտպանված ու գնահատված զգալու համար բոլոր հնարավորություններն ունենաք:

Այս գեղեցիկ օրը ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում: Երջանիկ եղեք ու վայելեք ձեր տոնը:

Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ են հղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում ձեր առջև»,-նշում է նախագահն իր շնորհավորական ուղերձում՝ ընդգծելով, որ կանանց մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի զարգացման և ապագայի համար:

«Նշանակալի այս տոնը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝ մեր մայրերի, քույրերի ու դուստրերի անուրանալի դերակատարությունը: Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր սրբությունների պահպանման համար»,-նշված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում:

Лента

Рекомендуем посмотреть