Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 9-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձյան առատ տեղումների, ձնաբքի և ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կուտակումներից զերծ մնալու նպատակով վարորդներին հորդորում է առաջիկա օրերի ընթացքում խուսափել նշված ավտոճանապարհով եթևեկելուց: