Հայաստան-Թուրքիա`1:2. Պարտություն` ծափահարությունների ներքո - RadioVan.fm

Онлайн

Հայաստան-Թուրքիա`1:2. Պարտություն` ծափահարությունների ներքո

2023-03-25 22:46 , Спорт, 770

Հայաստան-Թուրքիա`1:2. Պարտություն` ծափահարությունների ներքո

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջի տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Առաջինը հաշվի մեջ առաջ անցավ Հայաստանի հավաքականը՝ 10-րդ րոպեին Օզան Կաբակի ինքնագոլի շնորհիվ։

35-րդ րոպեին Թուրքիայի ընտրանին հավասարեցրեց հաշիվը։ Տուգանայինի մատույցներից դիպուկ հարված կատարեց հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրկուն Կյոկչյուն՝ 1-1։ Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով։

64-րդ րոպեին, սակայն, հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ «Գալաթասարայի» հարձակվող Կերեմ Ակտյուրկօղլուի հարվածը դիպուկ էր։

Այո, Հայաստանի հավաքականը պարտվեց, բայց մերոնց խաղում կար պայքար ու հաղթանակի մեծ ձգտում: Մեր ֆուտբոլիստները արեցին հնարավորինը, բայց երկու դրվագում թուլացրին զգոնությունը և կարգով ավելի բարձր թուրքերը օգտագործեցին իրենց հնարավորությունները:

Այո, կարող էինք ոչ ոքի խաղալ, նույնիսկ հաղթել, բայց նույնիսկ այս հաշվի դեպքում հավաքականի խաղացողները դաշտից հեռացան ծափահարությունների ներքո:

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովին կարճ ժամանակահատվածում հաջողվել է պայքարող թիմ ստեղծել:

Աղբյուր

Лента

Рекомендуем посмотреть