Պուտինը պատմել է իրեն ուժ տվող «դեղերի», պապի՝ Լենինի և Ստալինի մոտ խոհարար աշխատելու մասին - RadioVan.fm

Онлайн

Պուտինը պատմել է իրեն ուժ տվող «դեղերի», պապի՝ Լենինի և Ստալինի մոտ խոհարար աշխատելու մասին

2018-03-12 13:54 , Мир, 1632

Պուտինը պատմել է իրեն ուժ տվող «դեղերի», պապի՝ Լենինի և Ստալինի մոտ խոհարար աշխատելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ լրագրող Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» նոր ֆիլմում պատմել է, թե ինչպես է իր պապը՝ Սպիրիդոն Պուտինը, խոհարար աշխատել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի մոտ: Պուտինը նշելել է, որ իր պապը նախ՝ Լենինի, այնուհետև Ստալինի մոտ խոհարար է աշխատել Գորկիում գտնվող մերձմոսկովյան տներից մեկում։ ՌԴ նախագահն ասել է, որ ինքն անձամբ այդ տներում չի եղել, փոխարենը՝ իր հայրն է եղել, ով պատմել է, թե ինչպես է ընթացել կյանքն այնտեղ:

«Զարմանալի է, որ նրանք բռնաճնշումների չեն ենթարկվել: Հավանաբար, հակառակը, նրանց գնահատում էին՝ հասկանալով, որ այդ մարդիկ հուսախաբ չեն անի»,-ընդգծել է Պուտինը՝ համանուն ֆիլմում։

Ռուսաստանի նախագահը ֆիլմում նաև պատմում է, թե ինչպես են կոնտրել իր քիթը, և որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստան կատարած այցերի ժամանակ երբեմն տանում է իր սիրած՝ ռադենբերգյան գարեջուրը։

Պուտինը նաև պատասխանել է իրեն ուժ տվող «դեղերին» առնչվող հարցին, որի մասին ժամանակին հատարարել էր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին՝ նշելով, որ ինքը և Պուտինը «դեղեր» ունեն, որոնք ուժի աղբյուր են:

«Դրանք երկուսն են` վստահությունն այն բանում, որ ինչ անում ես, ճիշտ է, և պատրաստակամությունը` նվիրել դրան կյանքդ»,-բացահայտել է Պուտինը:

Նշենք, որ լրագրող Անդրեյ Կոնդրաշովի Վլադիմիր Պուտինի մասին եզակի փաստեր ներկայացնող շուրջ երկու ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմն արդեն համացանցում է:

Лента

Рекомендуем посмотреть