ԱՀ քաղաքացի չհանդիսացող հայերին Արցախում հողի սեփականության իրավունք կտրվի - RadioVan.fm

Онлайн

ԱՀ քաղաքացի չհանդիսացող հայերին Արցախում հողի սեփականության իրավունք կտրվի

2018-03-12 13:57 , Общество, 1215

ԱՀ քաղաքացի չհանդիսացող հայերին Արցախում հողի սեփականության իրավունք կտրվի

Արցախում Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն հայերին, ովքեր իրենց ուժերով և սեփական ներդրումներով Արցախում արտադրական նշանակության այգիներ կհիմնեն, հողի սեփականաշնորհման իրավունք կտրվի: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ նշելով, որ գերատեսչության կողմից այս առումով առաջարկ է լինելու փոփոխություն կատարել հողային օրենսգրքում՝ բացառություն սահմանելով այդ անձանց համար:

Գյուղնախարարի խոսքով՝ Սահմանադրությամբ հնարավորություն չկա հողը վաճառելու կամ սեփականության իրավունքով տրամադրելու օտարերկրյա քաղաքացիներին՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

«Կարծում եմ՝ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ, եթե ցանկություն ունենան Արցախում այգեգործության զարգացման համար իրենց ծանրակշիռ ներդրումը ունենալ, բացառիկ իրավունք պիտի ունենան նաև սեփականություն ունենանալու: Սա մեր պատկերացումն է»,- նշել է գյուղնախարարը:

Նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ նաև ԱՀ այն քաղաքացիներին, ովքեր ունեն արտադրական նշանակության այգիներ, սակայն դրանք գտնվում են վարձակալած հողերում:

Лента

Рекомендуем посмотреть