Մարտի 19-ից դպրոցներում կմեկնարկի գարնանային արձակուրդը - RadioVan.fm

Онлайн

Մարտի 19-ից դպրոցներում կմեկնարկի գարնանային արձակուրդը

2018-03-13 16:05 , Общество, 1292

Մարտի 19-ից դպրոցներում կմեկնարկի գարնանային արձակուրդը

Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։Այդ մասին տեղեկանում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

Հաղորդվում է, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:

Лента

Рекомендуем посмотреть