Ախուրյանում մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքն ապրում է դժոխային պայմաններում - RadioVan.fm

Онлайн

Ախուրյանում մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքն ապրում է դժոխային պայմաններում  

2018-03-14 16:58 , Общество, 1403

Ախուրյանում մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքն ապրում է դժոխային պայմաններում

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող խարխուլ մի դոմիկ-տնակում բնակվում է մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքը՝ զուրկ կոմունալ տարրական պայմաններից:

Սոցիալական ծանր պայմանների պատճառով ընտանիքի երկու դպրոցահասակ երեխաներն ուղարկվել են մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Խնդրի մասին բարձրաձայնում է Գյումրիի «Շիրակ կենտրոնը»՝ ներկայացնելով նաև այդ ընտանիքի դժոխային ապրելակերպի մասին փաստող տեսանյութ:

«Առանց վարանելու, նրանց կարելի է համարել Հայաստանում ամենաաղքատ պայմաններում բնակվող ընտանիք»,-նշվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть