Գործուղվող դատախազները կարող են բնակարան վարձակալել բետբյուջեի հաշվին - RadioVan.fm

Онлайн

Գործուղվող դատախազները կարող են բնակարան վարձակալել բետբյուջեի հաշվին

2018-03-15 17:26 , Право, 1494

Գործուղվող դատախազները կարող են բնակարան վարձակալել բետբյուջեի հաշվին

Հայաստանի Հանրապետության դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում պետությունը դրամական փոխհատուցում կտա. ՀՀ կառավորությունն այսօրվա նիստում փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին որոշում է ընդունել:

Ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիսբնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`

Կարգավորումը գործում է նաև ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար:

Կառավարությունն ակնկալում է, որ նախագծով նախատեսված կարգավորումների ընդունումը կնպաստի ապահովելու օրենսդրությամբ դատախազին վերապահված նյութականերաշխիքների կենսագործումը, մշտական բնակության վայրից դուրս նշանակված կամ գործուղված այն դատախազների պարագայում, որոնց հնարավոր չի լինի ապահովել բնակելի տարածությամբ:

Лента

Рекомендуем посмотреть