Այսօր մենք պարտվում ենք ինքներս մեզ, մեր հայկական տեսակին․ Հասմիկ Բաղրամյան - RadioVan.fm

Онлайн

Այսօր մենք պարտվում ենք ինքներս մեզ, մեր հայկական տեսակին․ Հասմիկ Բաղրամյան

2023-05-25 18:25 , Линейный эфир, 1209

Այսօր մենք պարտվում ենք ինքներս մեզ, մեր հայկական տեսակին․ Հասմիկ Բաղրամյան

Ժակի և Ռադիո Վանի այսօրվա հյուրն է երաժիշտ և երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանը, ում հետ անչափ հետաքրքիր է զրուցել ոչ միայն երաժշտական թեմաներով։ Նա զբաղվում է ոչ միայն հայկական ազգագրական և ժողովրդական երաժշտության ուսումնասիրմամբ, բայց նաև հայկական մշակույթով ընդհանուր առմամբ, կարևորելով դրա յուրահատկությունն ու բացառիկությունը առաջին հերթին հենց մեզ՝ հայերիս համար։

«Մենք պետք է հասկանանք, որ այսօր հնձում ենք հենց այն պտուղները, որոնք ցանել ենք։ Եվ դա պետք է, որպիսի հետագայում այդ սխալները չկրկնենք ու առաջ գնանք», - համոզված է մեր հյուրը։

Ինչո՞ւ է Հասմիկ Բաղրամյանը կարծում, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը չի համապատասխանում հայկական ոգուն, ի՞նչ համեմատություններ կարելի է անցկացնել հայկական էպոսի և այսօրվա իրականության հետ, ո՞վ է մեզ համար Կոմիտասը և արդյոք բավականաչափ են մեր տեղեկությունները նրա մասին՝ Ռադիո Վանի տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть