Բանակում ամեն մի դրամի չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն ԶՈւ հեղինակությանը, այլև մարտունակությանը. Սերժ Սարգսյանը՝ զինծառայողների «տաբու»-ների մասին - RadioVan.fm

Онлайн

Բանակում ամեն մի դրամի չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն ԶՈւ հեղինակությանը, այլև մարտունակությանը. Սերժ Սարգսյանը՝ զինծառայողների «տաբու»-ների մասին

2018-03-19 19:27 , Общество, 1163

Բանակում ամեն մի դրամի չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն ԶՈւ հեղինակությանը, այլև մարտունակությանը. Սերժ Սարգսյանը՝ զինծառայողների «տաբու»-ների մասին

Բանակում ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն ԶՈւ հեղինակությանը, այլև մարտունակությանը: Այդ մասին այսօր ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

«Պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է: Գնումների գործընթացում պետք է հասնել առավելագույն թափանցիկության, ազատ և արդար մրցակցության: Ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացումը պետք է ապահովվի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ճիշտ տեխնիկական բնութագրեր կազմելու միջոցով: Գնումներ իրականացնելիս պետք է հնարավորինս խուսափել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև բացառել մրցույթների կազմակերպիչների և մասնակիցների կողմից տարբեր տեսակի անօրինական գործողությունները, այսպես ասած՝ հնարամտությունները»,-նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ ասել է Սերժ Սարգսյանը:

Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը՝ Գեներալներ և սպաներին ուղղված իր ելույթում նախագահը միաժամանակ ընդգծել է, որ այդ գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի և դավաճանությանը հավասար հանցագործություն է:

«Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի և ընդհանրապես մեր բանակի և պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երևույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»,-շեշտել է նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть