Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին - RadioVan.fm

Онлайн

Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին

2018-03-20 18:02 , Мир, 1327

Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին

Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ նախկին նախագահը ձերբակալվել է 2007-ի նախագահական քարոզարշավի հնարավոր ֆինանսական խախտումների գործով հետաքննության շրջանակում: Մասնավորապես նշվում է այն մասին, որ Սակոզին այդ քարոզարշավում ապօրինաբար ներգրավել է Լիբիայի բռնակալ Մուամար Քադաֆիի կառավարությունից ստացած ֆինանսական միջոցները:

Սարկոզիի ձերբակալությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել: Հիշեցնենք՝ նա Ֆրանսիան ղեկավարել է 2007-2012 թվականներին:

Лента

Рекомендуем посмотреть