Վատիկանի այգիներում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը - RadioVan.fm

Онлайн

Վատիկանի այգիներում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը

2018-03-22 13:27 , Общество, 1445

Վատիկանի այգիներում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը

Մանրակերտից՝ 2 մետրանոց բրոնզե արձան. Վատիկանի այգիներում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը: Այս մասին հայտնում է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:

«2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս Նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու շնորհակալություն հայտնեց Նախագահին՝ տալով իր համաձայնությունը»,-ֆեյբուքյան իր էջում գրել է դեսպան Մինասյանը՝ նշելով, որ կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ:

«Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը:

Ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Չեխիայում ձուլվեց Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը, որի տեղադրման աշխատանքները Վատիկանի այգիներում այսօր ավարտվեցին»,-եզրափակում է գրառումը:

Лента

Рекомендуем посмотреть