Հասարակությունը պետք է գիտակցի, որ հենց ինքն է սեփական ճակատագրի հիմնական դերակատարը․ Սուրեն Պետրոսյան․ նախընտրական գովազդ - RadioVan.fm

Онлайн

Հասարակությունը պետք է գիտակցի, որ հենց ինքն է սեփական ճակատագրի հիմնական դերակատարը․ Սուրեն Պետրոսյան․ նախընտրական գովազդ

2023-08-31 21:23 , Политика, 673

Հասարակությունը պետք է գիտակցի, որ հենց ինքն է սեփական ճակատագրի հիմնական դերակատարը․ Սուրեն Պետրոսյան․ նախընտրական գովազդ

2023 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի կունենան մայրաքաղաք Երևանի ավագանու և քաղաքապետի հերթական ընտրությունները։ Հետևաբար Ռադիո Վանի այսօրվա հյուրն է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Մենք ի սկզբանե օրակարգ ենք բերել «Հեղափոխություն հանուն ինքնության» թեզը, որը, ի դեպ, պատմության մեջ միակ տարբերակն է, որի միջոցով հնարավոր է հասնել դրան, որ շարժել հասարակությունը և խորքային բաներ փոխել։ Պատմության մեջ այլ օրինակ չի եղել», - հավաստիացում է Սուրեն Պետրոսյանը։

Գալիք ընտրությունները, ըստ մեր հյուրի, հանդիսանում են լեգալ և լեգիտիմ հարթակ, որպիսի հասարակությանը ներկայացվի կուսակցության օրակարգը։ «Եթե հասարակությունը այդ խորքային փոփոխություների կրողը և շարժիչը չդառնա, որևէ փոփոխություն անգամ տեսականորեն տեղի չի կարող ունենալ»։

Մեր զրուցակիցը նաև պատմեց իր թիմի անդամների, ծրագրերի ու առաջնահերթությունների մասին, ինչպես նաև մանրամասնեց, թե ինչ քայլեր են նախատեսվում ընտրություններում հաղթանակի դեպքում։

Զրույցի բոլոր մանրամասները՝ մեր տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть