Հեղեղումներից խուսափելու նպատակով «պրոսպեկտում» շուրջ 500 մ երկարությամբ նոր հեղեղատար կոյուղի է կառուցվում - RadioVan.fm

Онлайн

Հեղեղումներից խուսափելու նպատակով «պրոսպեկտում» շուրջ 500 մ երկարությամբ նոր հեղեղատար կոյուղի է կառուցվում

2018-03-22 17:58 , Общество, 1673

Հեղեղումներից խուսափելու նպատակով «պրոսպեկտում» շուրջ 500 մ երկարությամբ նոր հեղեղատար կոյուղի է կառուցվում

Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության կողմից շարունակվում են մարտի 3-ին մեկնարկած ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքները:


Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ աձրևների ժամանակ հեղեղումներից խուսափելու նպատակով կառուցվում է շուրջ 500 մ երկարությամբ նոր հեղեղատար կոյուղի, որը բաղկացած է լինելու 500-600 մմ տրամաչափով երկշերտ ծալքավոր խողովակներից: Արդեն մոնտաժվել է հեղեղատարի մեծ մասը՝ ավելի քան 400 մետր, որի լիարժեք թողունակությունն ապահովելու համար նշված տարածքում կառուցվել է նաև 27 նոր անձրևընդունիչ և 16 սպասարկող դիտահոր:


Նշված տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում նախկինում կուտակվում էին նաև Պարոնյան փողոցից իջնող անձրևաջրերը: Այդ պատճառով ծրագրի շրջանակում Պարոնյան փողոցում նույնպես կառուցվել է 15 նոր անձրևընդունիչ, ինչպես նաև ևս 3-ը՝ Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի հատման հատվածում: Նախկին հեղեղատար ցանցն էլ չի ապամոնտաժվում, այլ շարունակելու է գործել որպես հարակից կոյուղի:


Շինարարությունը նախատեսված ժամանակահատվածում ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվում են երկհերթ:






Лента

Рекомендуем посмотреть