Կեմերովոյում տուժածների թվում հայեր կան. ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Կեմերովոյում տուժածների թվում հայեր կան. ԱԳՆ

2018-03-26 13:13 , Общество, 2108

Կեմերովոյում տուժածների թվում հայեր կան. ԱԳՆ

«Նախնական տեղեկություններով Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր»: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Հավելյալ տեղեկություններ կհայտնենք Ռուսաստանում Հսյաստանի դեսպանատնից դրանց ստանալուն պես»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ երեկ կեսօրին ՌԴ Կեմերովոյի շրջանի «Զիմնյայա վիշնյա» հնգահարկ առևտրի և զվարճանքի կենտրոնի չորրորդ հարկում hրդեհ է բռնկվել: Աղետի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով՝ 53 է, որից 9-ը՝ երեխաներ:

Այս ժամի դրությամբ 69 մարդ, այդ թվում՝ մոտ 41 երեխա, համարվում է անհետ կորած։

Առևտրի կենտրոնի որոշ հատվածներում պահպանվում է ծխահարության վտանգը, մարման աշխատանքները շարունակվում են:

Հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել: Հայտնի է, որ չորս մարդ, այդ թվում առևտրի կենտրոնի տնօրենը՝ հարցաքննվել են:

Лента

Рекомендуем посмотреть