Նոր հնարավորություններ՝ ՀՀ-ում ապաստանած սիրիահայ երիտասարդների համար - RadioVan.fm

Онлайн

Նոր հնարավորություններ՝ ՀՀ-ում ապաստանած սիրիահայ երիտասարդների համար

2018-03-26 15:13 , Общество, 1317

Նոր հնարավորություններ՝ ՀՀ-ում ապաստանած սիրիահայ երիտասարդների համար

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրականան հասարակական կազմակերպությունն ազդարարել են «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկի մասին, որում համախմբվել են ավելի քան վաթսուն սիրիահայ երիտասարդներ։

«Վերջին տարիների ընթացքում շատ ծրագրեր են իրականացվել սիրիահայ երիտասարդների համար, սակայն այս ծրագիրը յուրօրինակ է նրանով, որ երիտասարդները հնարավորություն կունենան ընտրելու իրենց կարիքներին և հետաքրքրություններին համապատասխան դասընթացները, սեմինարները, կոնֆերանսներն ու միջոցառումները»,-բացման խոսքում ասել է «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանը՝ նշելով, որ ծրագիրը սիրիահայ երիտասարդներին անձի զարգացմանն ուղղված դասընթացների լայն ընտրություն է տալու:

«Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրի փորձագետ Ռուբինա Դևրիկյանի տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակում նախատեսվում են ոչ միայն դասընթացներ, այլև կրթաթոշակներ, ուխտագնացություններ և ճամբարներ սիրիահայ ուսանողների համար:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է համախմբել սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած երիտասարդներին, նոր գիտելիք ու հմտություններ տալ նրանց՝ նպաստելով վերջինների զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում կայացմանը: Ծրագրի նպատակներից է նաև համատեղ միջոցառումների միջոցով սիրիահայ և տեղացի երիտասարդների միջև հարաբերություններն ամրապնդելը:

Այն երիտասարդները, ովքեր հնարավորություն չեն ունեցել մասնակցել մարտի 20-ին տեղի ունեցած միջոցառմանը կարող են կապ հաստատել «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի աշխատակիցների հետ՝ [email protected] և [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեով և մասնակցել հետագա միջոցառումներին և դասընթացներին, տեղեկանալ կրթաթոշակների և այլ հնարավորությունների մասին:

Лента

Рекомендуем посмотреть