Էջմիածնի խճուղի-օդանավակայան խաչմերուկում այլևս խցանումներ չեն լինի. տարածաշրջանում առաջին խելացի խաչմերուկը իրականություն է - RadioVan.fm

Онлайн

Էջմիածնի խճուղի-օդանավակայան խաչմերուկում այլևս խցանումներ չեն լինի. տարածաշրջանում առաջին խելացի խաչմերուկը իրականություն է

2018-03-26 15:56 , Общество, 2063

Էջմիածնի խճուղի-օդանավակայան խաչմերուկում այլևս խցանումներ չեն լինի. տարածաշրջանում առաջին խելացի խաչմերուկը իրականություն է

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծրագրեր իրականացնել առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար: Այդ նպատակով հերթական նորամուծությունն է արվել. Երևանի Էջմիածնի խճուղի-օդանավակայան խաչմերուկում ուլտրաձայնային սենսորներ են տեղադրվել:

«Այս սարքերը նորույթ են ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում։ Ուլտրաձայնային սենսորները արտադրվում են Հայաստանում»,-փոխանցում են ճանապարհային ոստիկանությունից՝ նշելով, որ սարքը վայրկյանների ընթացքում հաշվում է տրանսպորտային միջոցները, որի արդյունքում լուսացույցի կարմիր լույսը միանգամից փոխվում է կանաչի՝ բացառելով խաչմերուկում մեքենաների կուտակումները։

Ճանապարհային ոստիկանությունից միաժամանակ վստահեցնում են, որ շուտով կունենանք խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս։

Նորամուծության վերաբերյալ ոստիկանության տեսանյութը՝ ստորև.


Лента

Рекомендуем посмотреть