Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կստեղծվեն - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կստեղծվեն

2018-03-26 17:32 , Общество, 1495

Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կստեղծվեն

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում (Գյումրիի 102-րդ ռազմաբազայում-խմբ.) ձեւավորվում է Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում: Այդ մասին տեղեկացնում են Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունից՝ նշելով, որ նպատակը Գյումրիիի ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձրացումն է:

Հաղորդվում է, որ կազմավորվող ստորաբաժանման անձնակազմը կստանա հատուկ սարքավորումներ և հագեցած կլինի ստանդարտ զենքերով, ռազմական տեխնիկայով և հատուկ միջոցներով:

«Անձնակազմի ընտրությունն իրականացնում են ռազմական հոգեբանները՝ պայմանագրային ծառայություն անցնող սպաներից, սերժանտներից եւ զինվորներից»,-նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում, որում, միաժամանակ, տեղեկացվում է, որ ամառային ուսումնական շրջանի մեկնարկին նմանատիպ ևս մեկ ստորաբաժանում էլ կձեւավորվի Երեւանի ռազմական կայազորում:

Лента

Рекомендуем посмотреть