Ապրիլի 1-ից՝ հացի տեղափոխումը բացառապես սանիտարական անձնագիր ունեցող մեքենաներով - RadioVan.fm

Онлайн

Ապրիլի 1-ից՝ հացի տեղափոխումը բացառապես սանիտարական անձնագիր ունեցող մեքենաներով

2018-03-27 17:36 , Общество, 1365

Ապրիլի 1-ից՝ հացի տեղափոխումը բացառապես սանիտարական անձնագիր ունեցող մեքենաներով

Ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար:

Այդ մասին տնտեսվարողներին հիշեցնում են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից՝ նշելով, որ, ըստ հաստատված ժամանակացույցի, 2017 թվականի սեպտեմբերի 1-ից այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող հաց-հացամթերքի մատակարարման, Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների, իսկ նոյեմբերից 1-ից՝ նաև Երևանի իրացման ցանցերի համար:

Лента

Рекомендуем посмотреть