«Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք». Սերժ Սարգսյանը՝ գիտնականներին - RadioVan.fm

Онлайн

«Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք». Սերժ Սարգսյանը՝ գիտնականներին

2018-03-28 16:52 , Общество, 1215

«Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք». Սերժ Սարգսյանը՝ գիտնականներին

Պետության պահանջներն ու ակնկալիքները հայ գիտնականներից շատ մեծ են: Այդ մասին այսօր ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 2017 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին վերաբերող տարեկան ընդհանուր ժողովին: Նախագահը նշել է, որ այդ առումով գիտնականների հետ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները նույնկերպ շարունակվելու են:

«Ի տարբերություն տարիներ առաջ և հատկապես 2008-2009 թվականներին գիտնականների ելույթների, որոնք բոլորը հանգում էին ընդամենը մեկ խնդրի՝ ֆինանսների բացակայությանն, այսօր գիտնականներն իրենք են իրենց աշխատանքի գնահատման արդյունքում եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է օպտիմալացնել և եղած միջոցներն արդյունավետ օգտագործել, ինչի մասին խոսվում էր դեռևս 6-7 տարի առաջ»,-ուրախությամբ փաստել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ մոտեցումն ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար և եղած միջոցներով պետք է կարողանալ հասնել առավելագույն արդյունքի:

Ցանկալի արդյունքին հասնելուց հետո, պետական եկամուտների մեծացմանը զուգահեռ, ըստ նախագահի, կտրամադրվեն հավելյալ միջոցներ:

«Մեկ բան ակնհայտ է՝ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության նկատմամբ, և գիտությունը Հայաստանում մշտապես պահանջված է: Ուրեմն և՛ դուք, և՛ ձեզնից հետո եկողները շատ մեծ գործ ունեն անելու: Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ գիտնականներին մաղթելով հաջողություն:

Лента

Рекомендуем посмотреть