Շենգենյան վիզայի հայերի դիմումները կընդունի ռուս-թուրքական ընկերությունը - RadioVan.fm

Онлайн

Շենգենյան վիզայի հայերի դիմումները կընդունի ռուս-թուրքական ընկերությունը

2018-03-28 18:38 , Общество, 2301

Շենգենյան վիզայի հայերի դիմումները կընդունի ռուս-թուրքական ընկերությունը

Ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ նորաբաց ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» կոնսորցիումը՝ յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար գանձելով €20 սպասարկման վճար։ Այդ մասին գրում է «Մեդիամաքս» գործակալությունը, որի հարցին ի պատասխան Հայաստանում Գերմանիայի դեսպան ՄաթիասՔիսլերն ասել է.

««Վիզամետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։ Այս ընկերությունը երկարամյա փորձ ունի՝ որպես առանձին ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Այն մասնակցել է հայտարարված մրցույթին եւ շահել է մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում եւ այս տարածաշրջանում ծառայություններ մատուցելու մրցույթում»։

Դեսպանն ընդգծել է, որմրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի ունեցել, թե ընկերությունը որ երկրում է գտնվում։

«Հայտարարված մրցույթը վերաբերում էր ոչ թե միայն Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանին։ Անձնական տվյալների անվտանգությանը վերաբերող մտավախությունների մասով կարող եմ հավաստիացնել, որ դրանց պահպանությունը մեզ համար բարձր արժեք է եւ մենք կարող ենք երաշխավորել՝ որեւէ տվյալ արտաքին օգտագործողների չի հասնի։ Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը եւ աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,- դեսպանի խոսքերն է փոխանցում գործակալությունը։

Թեմայի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Лента

Рекомендуем посмотреть