Երթևեկության կարգի փոփոխություն՝ Մյասնիկյան-Հերացի-Աբովյան խաչմերուկում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության կարգի փոփոխություն՝ Մյասնիկյան-Հերացի-Աբովյան խաչմերուկում

2018-03-29 13:40 , Общество, 2866

Երթևեկության կարգի փոփոխություն՝ Մյասնիկյան-Հերացի-Աբովյան խաչմերուկում

Այսօրվանից՝ մարտի 29-ից, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ փոփոխության արդյունքում Խաչատուր Աբովյանի հրապարակից Մյասնիկյան պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի վերադասավորման միջոցով փոխել երթևեկության գոտին և թունելով երթևեկել դեպի Սարալանջի պողոտա:

Իսկ Աբովյան փողոցից դեպի Սարալանջի պողոտա առաջարկվում է երթևեկել Կորյունի և Հերացու փողոցներով:

Лента

Рекомендуем посмотреть