Անձրև, քամի, ամպրոպ. Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում - RadioVan.fm

Онлайн

Անձրև, քամի, ամպրոպ. Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում

2018-03-29 16:28 , Общество, 1859

Անձրև, քամի, ամպրոպ. Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում

«Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ»,-ֆեյբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։

«Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրևներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ ապրիլի 1-2-ը նույնքանով կբարձրանա»,-գրում է Սուրենյանը:

Лента

Рекомендуем посмотреть