Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը տուն կստանա - RadioVan.fm

Онлайн

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը տուն կստանա

2018-03-29 17:02 , Политика, 1768

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը տուն կստանա

ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր կառավարության նիստի օրակարգ է բերել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքներ կտրամադրվի. ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած որոշման նախագիծն այսօր կառավարության նիստի օրակարգային չզեկուցվող հարցերի շարքում էր:

Ըստ որոշման նախագծի` ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ են վերցնում և սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը Սերժ Սարգսյանին նախագահի լիազորությունների ավարտից հետո՝ իր դիմումի հիման վրա։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։

Лента

Рекомендуем посмотреть