Հայաստանում մեկ տարում 1622 աղբանոց է փակվել - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում մեկ տարում 1622 աղբանոց է փակվել

2018-03-29 17:54 , Общество, 1375

Հայաստանում մեկ տարում 1622 աղբանոց է փակվել

2018 թվականի մարտ ամսվա դրությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստանում արձանագրված 2031 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել է 1622-ը: Այս մասին այսօր գործադիրի նիստի մեկնարկին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ դեռևս փակման ենթակա 108 աղբանոց կա:

Հաշվի առնելով այն, որ աղբահանության ոլորտում դեռևս առկա է համակարգված նոր միջոցառումների կատարման անհրաժեշտություն, ինչպես նաև ընթացիկ, սեզոնային խնդիրների հրատապ լուծման կարիք՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին 10-օրյա ժամկետում, համագործակցելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ, մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում նոր գործողությունների ծրագիր` սահմանելով հստակ ժամանակացույց և ըստ ոլորտի գործողությունների պատասխանատուներ, միաժամանակ ընդգրկելով հնարավոր բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությունն ու օժանդակությունը։

«Ծրագիրը մշակելիս նախատեսել, որ իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հունիսի 1-ը և թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Հարկավոր է նախատեսել նաև տարվա կտրվածքով 4 շաբաթօրյակների կազմակերպման գրաֆիկ, ինչպես նաև հատկապես ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապետական միջոցառումներին, զբոսաշրջային ուղղություններին, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքները մաքուր պահելու գործողություններին»,-ասել է վարչապետը։

«Մաքուր Հայաստան» ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի փետրվարի 16-ին:

Лента

Рекомендуем посмотреть