Մարտի 31-ին Ձեր չօգտագործվող իրերը, կոշտ թափոնները կարող եք թողնել շքամուտքերի մոտ - RadioVan.fm

Онлайн

Մարտի 31-ին Ձեր չօգտագործվող իրերը, կոշտ թափոնները կարող եք թողնել շքամուտքերի մոտ

2018-03-30 14:59 , Общество, 1371

Մարտի 31-ին Ձեր չօգտագործվող իրերը, կոշտ թափոնները կարող եք թողնել շքամուտքերի մոտ

Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբը հանդես է գալիս նախաձեռնությամբ:

«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անօգտագործելի կենցաղային գույք կամ կոշտ թափոններ, կարող են դրանք թողնել շքամուտքերին կից հատվածներում կամ աղբամանների մոտ, որից հետո համապատասխան ծառայությունները տեղում, օրվա ընթացքում կհավաքագրեն դրանք և կտեղափոխեն աղբավայրեր:

Քաղաքացիները կարող են հաղորդել հասցեները, որտեղ թողել են վերոնշյալ անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները՝ զանգահարելով 098 544 564 հեռախոսահամարով կամ գրելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունից:

Лента

Рекомендуем посмотреть