Լապշինն Իսրայելին արտահանձնվելու խնդրանքով դիմում է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

Լապշինն Իսրայելին արտահանձնվելու խնդրանքով դիմում է ներկայացրել

2017-07-26 18:48 , Мир, 1180

Լապշինն Իսրայելին արտահանձնվելու խնդրանքով դիմում է ներկայացրել

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով հուլիսի 20-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, Իսրայելին արտահանձնվելու մասին խնդանքով հայտարարություն է ներկայացրել։ Այս մասին ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։ «Այսօր կայացել է իմ հանդիպումը Լապշինի հետ։ Նա Իսրայելին արտահանձնվելու մասին հայտարարություն է ներկայացրել»,-ասել է փաստաբանը։

Նշենք, նախօրեին էլ ՌԴ դեսպանատունն էր պատրաստակամություն հայտնել աջակցելու իր երկրի քաղաքացի հանդիսացող, Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը: Ադրբեջանում ռուսական դեսպանատան մամուլի խոսնակ Դենիս Ապաշկինը նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև պայմանագիր է կնքվել դատապարտյալների փոխանցման մասին՝ պատիժն իրենց քաղաքացիության երկրում կրելու համար և, եթե բլոգերը ցանկանա օգտվել այդ պայմանագրի առաջարկած հնարավորությունից, ապա դեսպանատունը նրան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի:

Հիշեցնենք՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Արցախ այցելած Իսրայելի Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգերին մեղադրելով Ադրբեջանի պետական սահմանը ապօրինաբար հատելու մեջ՝ նրան օրեր առաջ դատապարտեց երեք տարվա ազատազրկման:

Лента

Рекомендуем посмотреть