Nestle-ն 30%-ով կրճատում է շոկոլադում շաքարի պարունակությունը - RadioVan.fm

Онлайн

Nestle-ն 30%-ով կրճատում է շոկոլադում շաքարի պարունակությունը

2018-04-02 17:47 , Общество, 1342

Nestle-ն 30%-ով կրճատում է շոկոլադում շաքարի պարունակությունը

Շվեյցարական Nestle ընկերությունն արտադրելու է նոր տեխնոլոգիայով աշխարհում առաջին շոկոլադե բատոնը, որում զգալիորեն նվազեցվելու է շաքարի պարունակությունը։

«interfax»-ը հղում անելով ընկերության տարածած հաղորդագրությանը՝ գրում է,որ նոր բանաձևերը փորձարկվել են Milkybar Wowsomes սպիտակ շոկոլադե բատոններում:

Ընկերությունը վստահեցնում է, որ դրանցում շաքարի պարունակությունը սովորականից 30%-ով ավելի քիչ է, իսկ արհեստական քաղցրացուցիչները բացակայում են։ Բացի այդ, այլ բնական բաղադրիչների ավելացման հաշվին՝ բատոնների կալորիականությունը նվազել է ընդամենը 3%–ով։

«The Guardian»-ի հաղորդմամբ՝ Nestle-ի նոր՝ Milkybar Wowsomes բատոնները վաճառքի կհանվեն Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հաջորդ շաբաթ։Դրանց արժեքն ավանդական տարբերակից բարձր կլինի: Նշվում է, որ կաթնային այդ բատոնները՝ առավելապես նախատեսված երեխաների սպառման համար, Մեծ Բրիտանիայում վաճառվում են 1936 թվականից:

Лента

Рекомендуем посмотреть