10 կամ 20 դրամ նվիրատվություն՝ Սերժ Սարգսյանի թոշակի համար - RadioVan.fm

Онлайн

10 կամ 20 դրամ նվիրատվություն՝ Սերժ Սարգսյանի թոշակի համար

2018-04-03 18:51 , Общество, 1480

10 կամ 20 դրամ նվիրատվություն՝ Սերժ Սարգսյանի թոշակի համար

«Իսկ դու կատարե՞լ ես քո ներդրումը Սերժի թոշակի համար: Եթե ոչ, ապա բացառիկ հնարավորություն կա դա անելու». հաշվի առնելով փաստը, որ ապրիլի 9-ին լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը՝ «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել նրա թոշակի համար դրամահավաք սկսելու ձեռնարկով:

« Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի իր լուման կներդնի այս դրամահավաքին: Մենք ունենք նվիրաբերության սահմանափակում․ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվիրաբերել 10 կամ 20 դրամ: 20 դրամ նվիրաբերելու դեպքում Ձեր նվիրաբերության 50 տոկոսը կտրվի Ալեքսանդր Սարգսյանին»,-գրում է նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ «դրամահավաքը տեղի է ունենալու Երևան քաղաքի 3 կետերում՝ Կասկադում, Երիտասարդական մետրոյի շրջակայքում և 3-րդ մասում, ապրիլի 5-ին և 6-ին, ժամը 4-7-ը»:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին «Մերժիր Սերժին» կարգախոսի շուրջ համախմբված ՀՀ մի խումբ քաղաքացիներ հավաք-նստացույց իրականացրին՝ փակելով Երևանի Մաշտոցի պողոտան ու Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։ Նրանք պահանջում են, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո չառաջադրվի վարչապետի թեկնածու։

Лента

Рекомендуем посмотреть