Պաշտոնյաներին այսուհետ արգելվելու է նվերներ ընդունել. 75 հազար դրամը գերազանցողը՝ կհամարվի պետական սեփականություն - RadioVan.fm

Онлайн

Պաշտոնյաներին այսուհետ արգելվելու է նվերներ ընդունել. 75 հազար դրամը գերազանցողը՝ կհամարվի պետական սեփականություն

2018-04-05 13:14 , Политика, 1517

Պաշտոնյաներին այսուհետ արգելվելու է նվերներ ընդունել. 75 հազար դրամը գերազանցողը՝ կհամարվի պետական սեփականություն

«Հանրային ծառայության մասին» նոր օրենքով ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ են սահմանվել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացնում են, որ ըստ նոր օրենքի՝ պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը արգելվում է։ Թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին:

«Եթե պաշտոնատար անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75 հազար դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում է և հանձնվում պետությանը կամ համայնքին»,-հայտնում են Հանձնաժողովից՝ նշելով, որ ներկայումս պաշտոնական թույլատրելի նվերները դասակարգվում են գույքային սպառողականի և ոչ-սպառողականի:

«Եթե գույքային ոչ-սպառողական նվերն իր արժեքով գերազանցում է 100 հազար դրամը, ապա վերադաս ունեցող անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցող անձն իր նախաձեռնությամբ այն կամ բարեգործության է տրամադրում, կամ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունն ու գույքագրվում: Արդյունքում, նվերը՝ որպես բարեգործություն, կարող է տրամադրվել նախընտրելի անձի, և այն չի դառնա պետական սեփականություն: Եթե գույքային սպառողական նվերն իր արժեքով գերազանցում է 100 հազար դրամը, ապա վերադաս ունեցող անձն այդ մասին հայտնում է իր վերադասին: Դրանով իսկ պաշտոնատար անձը կարող է ընդունել, օրինակ՝ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույցը՝ ընդամենը հայտնելով վերադասին»,-ասված է հաղորդագրությունում:

Հանձնաժողովից միաժամանակ նկատում են, որ դեռևս գործող օրենքով սահմանված չէ, թե որն է գույքային ոչ-սպառողական նվերը: Պարզ չէ նաև վերադաս չունեցող անձի կողմից 100 հազար դրամը գերազանցող սպառողական նվեր ընդունելու հետևանքը:

Лента

Рекомендуем посмотреть