Սահմանամերձ Բաղանիսում ապաստարան և մանկապարտեզ կկառուցվի - RadioVan.fm

Онлайн

Սահմանամերձ Բաղանիսում ապաստարան և մանկապարտեզ կկառուցվի

2018-04-05 16:56 , Общество, 1083

Սահմանամերձ Բաղանիսում ապաստարան և մանկապարտեզ կկառուցվի

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված Բաղանիսի միջնակարգ դպրոցի կողմից անհատույց օգտագործման իրավունքով օգտագործվող Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող 31 միլիոն 814 հազար 400 դրամ կադաստրային արժեքով, 0.03314 հեկտար մակերեսով հողամասը Կառավարությունը հետ է վերցնելու և նվիրաբերելու է Նոյեմբերյան համայնքին` մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով: Որոշման նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում:

Նախագծի արձանագրության տեքստում նշվում է, որ նվիրաբերվող տարածքում «Փարոս» հիմնադրամի և Հայկական կարմիր խաչի միջոցով մանկապարտեզ և ապաստարան կառուցելու նպատակով՝ մեկ տարվա ընթացքում համապատասխանաբար իրականացվելու են 41 և 6 միլիոն դրամի ներդրումներ։

Лента

Рекомендуем посмотреть