Գործող կառավարության վերջին նիստում «Ալեքս տեքստիլ»-ը ազատվել է սարքավորումների և հումքի ներմուծման մաքսատուրքից - RadioVan.fm

Онлайн

Գործող կառավարության վերջին նիստում «Ալեքս տեքստիլ»-ը ազատվել է սարքավորումների և հումքի ներմուծման մաքսատուրքից

2018-04-05 17:34 , Экономика, финансы, 2261

Գործող կառավարության վերջին նիստում «Ալեքս տեքստիլ»-ը ազատվել է սարքավորումների և հումքի ներմուծման  մաքսատուրքից

ՀՀ կառավարությունում այսօր կայացել է վերջին դռնբաց նիստը, որն, ըստ էության, նաև գործող կառավարության վերջին նիստն էր. ապրիլի 9-ին` ՀՀ նախագահի երդման արարողությունից հետո, կառավարությունը հրաժարական կտա, ապրիլի 17-ին կլինի վարչապետի ընտրությունը, որից հետո` 5-օրյա ժամկետում, նախագահին կներկայացվեն կառավարության անդամների թեկնածուները, իսկ 15-օրյա ժամկետում պետք է կառավարության անդամների 2/3-ը նշանակված լինեն:

«Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը»,-գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Մինչ այդ՝ կառավարության այսօրվա վերջին հրապարակային նիստից մանրամասները՝ Լիանա Մարգարյանի պատրաստած աուդիոռեպորտաժում.

Лента

Рекомендуем посмотреть