Հայաստանյան կալանավայրերը համալրվում են գրքերով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանյան կալանավայրերը համալրվում են գրքերով

2018-04-06 12:26 , Общество, 1215

Հայաստանյան կալանավայրերը համալրվում են գրքերով

ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների գրադարանները գրքերով համալրելու գործընթաց է նախաձեռնել, որին աջակցելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարություները՝ տրամադրելով, համապատասխանաբար, 40+2000-ն էլ ընթացքում և 400 գիրք:

Ձեռնարկին աջակցում է նաև կրթության և գիտության նախարարությունը: Կրթական գերատեսչության, Երևանի քաղաքապետարանի և մարզային ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական շուրջ 35 հաստատություններ իրենց պարտաստակամությունն են հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարաններին տրամադրելու գեղավեստական գրքեր:

«Մասնավորապես, «Գորիս» ՔԿՀ-ն Գորիսի համայնքապետարանից ստացել է 150 գիրք, «Սևան» ՔԿՀ-ն Չարենցավան քաղաքի ավագ դպրոցից ստացել է 227 գիրք, «Վանաձոր» ՔԿՀ-ն Լոռու մարզի Վանաձորի քաղաքի «ՀՀ ԿԳՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ից ստացել է 180 գիրք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն Երևանի թիվ 190 ավագ դպրոցից ստացել է 25, Երևանի թիվ 181 դպրոցից՝ 21 գիրք, իսկ Երևանի թիվ 128 դպրոցից՝ 21 գիրք, «Հրազդան» ՔԿՀ-ն Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցից ստացել է 35 գիրք, իսկ Կոտայքի մարզի Բյուրեղավանի ավագ դպրոցից՝ 100 գիրք, «Արթիկ» ՔԿՀ-ն «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից ստացել է 400 գիրք, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն Երևանի թիվ 195 դպրոցից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից և Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի կողմից ընդհանուր առմամբ ստացել է 198 գիրք»,-հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Лента

Рекомендуем посмотреть