«Կոշ»-ի դատապարտյալը փաուերլիֆտինգի 6 ռեկորդ է սահմանել - RadioVan.fm

Онлайн

«Կոշ»-ի դատապարտյալը փաուերլիֆտինգի 6 ռեկորդ է սահմանել

2018-04-10 14:47 , Общество, 1406

«Կոշ»-ի դատապարտյալը փաուերլիֆտինգի 6 ռեկորդ է սահմանել

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Դավիթ Հարությունյանը 65 կգ քաշային կարգում ապրիլի 8-ին Աբովյան քաղաքի Progress ֆիզիկական զարգացման կենտրոնում կայացած «Փաուերլիֆտինգի» (ուժային եռամարտի) առաջնությունունում 6 ռեկորդ է սահմանել՝ երկուսը՝ աշխարհի և Եվրոպայի, չորսը՝ Հայաստանի:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ուժային եռամարտի առաջնությանը մասնակցել են 180 մարզիկներ՝ ՀՀ մարզերից, ինչպես նաև՝ Արցախից և Ջավախքից:

Նշվում է, որ ռեկորդակիր Դավիթ Հարությունյանին ՀՀ «Փաուերլիֆտինգի» ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանի կողմից շնորհվել է մեդալ, հուշանվերներ և դիպլոմներ, իսկ նրան աջակցություն ցուցաբերելու և մարզական պատրաստվածությունն ապահովելու համար «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լյովա Բաղդասարյանը պարգևատրվել է շնորհակալագրով և հուշամեդալով:

Лента

Рекомендуем посмотреть