Աշխատավորները 4 օր կհանգստանան. ապրիլի 30-ը ոչ աշխատանքային է - RadioVan.fm

Онлайн

Աշխատավորները 4 օր կհանգստանան. ապրիլի 30-ը ոչ աշխատանքային է

2018-04-12 13:56 , Общество, 3001

Աշխատավորները 4 օր կհանգստանան. ապրիլի 30-ը ոչ աշխատանքային է

2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մայիսի 5-ը` շաբաթ օրը. որոշման նախագիծը ներառվել է գործադիրի այսօրվա փակ նիստի օրակարգում:

«2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ըստ այդմ աշխատողները կհանգստանան 4 օր՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 1-ին:

Նշենք, որ Մայիսի 1-ը ինչպես աշխարհի ավելի քան 140 երկրներում, այնպես էլ Հայաստանում, տոնվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր: Օրը ՀՀ պետական տոնացույցում ամրագրված է ոչ աշխատանքային օր:

Лента

Рекомендуем посмотреть